38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հաջորդը լինելու է Ծիծեռնակաբերդը՝ նույնպես տոտալիտար ԽՍՀՄ ատավիզմ

Հաջորդը լինելու է Ծիծեռնակաբերդը՝  նույնպես տոտալիտար ԽՍՀՄ ատավիզմ
14.07.2023 | 08:21

Ղազարյան Պետոյի խայտառակ կնիկը՝ նախարար Անդրեասյան Ժաննան, նույնպես չի սիրում ՀՀ զինանշանը և ուզում է փոխել:

Բնականաբար, ողջ բազարը Արարատ լեռն է՝ թուրքերի աչքի փուշը: Հակառակ դեպքում ո՛չ ժողվարչապետ Փաշինյան Նիկոլը, ո՛չ էլ Անդրեասյան Ժաննան զինանշանի մասին չէին մտածի:

Նաև ասում է Ղազարյան Պետոյի կնիկը, որ մասնագիտական խումբը սկսել է աշխատել դեռ ՀԻՆԳ տարի առաջ: Սա գոնե ինձ հուշում է, որ սրանց իշխանության բերողները հանձնարարականների, ծրագրերի ամբողջական փաթեթով են բերել, սրանք էլ աստիճանաբար իրականացնում են՝ Արցախ, Սյունիք, Ցեղասպանություն, Սևան և այլն (հերթականությունը կարող է փոփոխվել, դա էական չէ):

«Զինանշանի փոփոխության հարցը ձևակերպված է, պետք է մտածել այդ ուղղությամբ, բայց կոնկրետ աշխատանքային խումբ այս պահին չկա… Պետք է մտածել այն խնդիրների մասին, որոնք գուցե պետք է փոխել։ Ես որպես ոլորտը ղեկավարող նախարար պետք է լսեմ պրոֆեսիոնալներին, որովհետև շատ սպեցիֆիկ հարց է։ Ես կարծում եմ, որ մտածելու բան ունենք… Հարցի մեջ բազմաթիվ շերտեր են նկարագրված, օրինակ առյուծի, այս պահին չեմ ուզի մտնել մասնագիտական խոսակցության մեջ։ Մենք մեր պատմությունից չենք հրաժարվում, ուղղակի պետք է հասկանանք՝ ինչպես ենք վերաբերվում ներկային, մեր պետության խորհրդանիշները պետք է արտացոլեն մեր այսօրվա պետությունը»,- ասում է Ղազարյան Պետոյի խայտառակ կնիկը:

Ինչպես ասում են՝ լոխ հասկանալի է, լոխ լավ ա:

Այլ բան սրանցից սպասել չէր կարելի:

Բայց մի հարցում Ղազարյան Պետոյի կնիկն իրավացի է 1850 տոկոսով, այն է՝ ԶԻՆԱՆՇԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՐՏԱՑՈԼԻ ԱՅՍՕՐՎԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ, իսկ եթե էս մարդիկ թուրքի գաղութ են կառուցում, այսինքն, վերադառնում են անգլիական՝ 1920-ի դեկտեմբերյան կարգավիճակին, ապա ի՞նչ Արարատի, ի՞նչ առյուծի մասին կարող է խոսք լինել:

Ապրի Ղազարյան Պետոյի խայտառակ կնիկը, շատ ապրի:

Թե ինչքան ապրի ժողվարչապետ Փաշինյան Նիկոլը՝ էլ չեմ ասի (էստեղ ուղղակի պետք է մտածել, թե «ժողվարչապետ» եզրույթն օգտագործելիս որ ժողովրդի մասին է խոսքը, կարծում եմ, հաստատ հայ ժողովուրդը չէ…):

Փաստենք ևս մեկ բան. Հայաստանը վերջնականապես հրաժարվում և ժխտում է տոտալիտար անցյալը՝ հրաժարվելով Ստալինի զինանշանից: Նշանակում է՝ եվրոպական ագառդեոն ազգերի շարքում այլևս մեր տեղն ապահոված է, մնում է միայն սինքրոնի բերել թուրքական գաղութը ամենամոդեռն եվրարժեքների հետ, ներառյալ Աստծու սեռափոխումը:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ. Հաջորդը լինելու է Ծիծեռնակաբերդը՝ նույնպես տոտալիտար ԽՍՀՄ ատավիզմ...

Դիտվել է՝ 3076

Մեկնաբանություններ